ТНТ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Холостяк» շոուի վերջին եթերաշրջանի հաղթող՝ Իսպանիայից մոդել Եկատերինա Սաֆարովան, պատմել է, թե նախագծից հետո ինչպես են դասավորվել իր եւ Տիմատիի հարաբերությունները։
«Ծրագրի ավարտից հետո Տիմատին ինձ հրավիրեց ճանապարհորդելու իր ընտանիքի հետ: Ճանապարհորդությունից հետո հասկացա, որ նա ինձ չի համապատասխանում և մենք վերջ դրեցինք մեր շփմանը: Ես վերադարձա Բարսելոնա: Ամենահետաքրքիրն այն է, որ ավելի ուշ Տիմատիի սթորիներում տեսա, որ նրա հետ ծրագրից այլ մասնակից է շփվում՝ Մարիա Վեբերը։ Ես լավ եմ հասկանում՝ ինչու է Տիմատին Մարիայի հետ, բայց ամեն դեպքում ես վիրավորված եմ։ Ինչևէ ես կգտնեմ իմ երջանկությունը»,- անկեղծացել է Կատյան։