Հնդկաստանում հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ փեսայի հետ՝ իմանալով, որ նա ճաղատ է, հայտնում է Oddity Central-ը։ Պարզվել է, որ տղամարդը երկար ժամանակ թաքցրել է նրանից այդ փաստը։
Հարսանիքի հյուրերի խոսքով՝ երթը ընթացել է ըստ պլանի, սակայն ամեն ինչ փոխվել է, երբ հարսնացուն նկատել է, որ փեսան շատ հաճախ է շտկում կեղծամը։ Այդ մասին նա պատմել է հյուրերից մեկին՝ նրանից իմանալով, որ իր սիրելին ճաղատ է և կեղծամ է կրում։
Դրանից հետո հարսնացուն խոսել է փեսայի հետ, ով հաստատել է կեղծամ կրելու փաստը։ Հաղորդվում է, որ կինը նախ կորցրել է գիտակցությունը, իսկ հետո փախել է հարսանիքից՝ հյուրերին ասելով, որ հրաժարվում է ամուսնանալ։
Հարսնացուի հայտարարությունը հարազատների և փեսայի ընտանիքի միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել, որը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի։