Դու արդեն գիտես' ինչու է արևից պաշտպանվելն այդքան կարևոր. դե իհարկե՝ կնճիռներից և քաղցկեղից խուսափելու համար: Սակայն նա հավանաբար տեղյակ չէ ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությանը: Այս մեթոդները կօգնեն պահպանել նրա մաշկը:

Մենք քեզ մշտապես տեղյակ ենք պահում ուլտրամանուշակագուն ճառագայթների վնասակար ազդեցության մասին և հուշում արևից պաշտպանվելու արդյունավետ եղանակներ: Սակայն տղամարդիկ նման խորհուրդներ չեն ստանում: Մինչդեռ նրանք երկու անգամ ավելի շատ են հակված ձեռք բերելու բազալ և սկվամոզային բջիջների մաշկային հիվանդություն. նրանց մոտ մելանոմա ձեռք բերելու վտանգն ավելի մեծ է:

Եվ քանի որ քո երկրորդ կեսը գաղափար չունի այս կարևոր բաների մասին, նա, բնականաբար, արևապաշտպան քսուք չի օգտագործի նաև կիզիչ արևի տակ գտնվելիս և «կտապակվի»' անվերադարձ վնասելով մաշկը: Եվ այսպես, ի՞նչ կարող ես դու անել: Բացի նրան մերկացնելուց ու մարմնին մինչև 15 կամ ավելի SPF-ով քսուք տարածելուց (որից կասկածում ենք, թե հրաժարվի), փորձիր նաև ներկայացվող 6 մեթոդները:

Հետևիր նրա ստվերին' պարզելու' որքան է այրվելու հավանականությունը։

Սովորիր ստվերի կանոնը

Եթե նրա ստվերն իր հասակից կարճ է, ուրեմն արևն առավելագույնն է ազդում. նրա մաշկը կարող է րոպեների ընթացքում այրվել: Եթե ստվերն ավելի երկար է, ապա արևը դեռ չի այրում, սակայն արևապաշտպան քսուքի կարիք, այնուամենայնիվ, կա:

Որսա պահը, երբ նա ջրում չէ։

Երբ պառկած է սրբիչի վրա, արևապաշտպան քսուքով մերսիր նրա մարմնի այն հատվածը, որն անմիջապես արևի տակ է: Ապա ավելի բարակ կտոր գցիր վրան և թող որ քսուքը լավ ներծծվի: Այսպես կապահովես երկարատև պաշտպանություն:

Գնիր նրա համար պաշտպանիչ ակնոց։

Այս պարագայում բրենդի անվանումը կամ ակնոցի արժեքը նշանակություն չունի: Հարկավոր է ընտրել այնպիսի ակնոց, որն առավելագույնս կպաշտպանի ուլտրամանուշակագույն A և B ճառագայթներից: Եվ նաև շատ կարևոր է ընտրել այնպիսի ակնոց, որի ապակիները բավականաչափ լայն են և հնարավորինս կծածկեն նրա քթի և աչքերի հատվածը: Ի դեպ, այս հատվածները դեմքի ամենաարագ վնասվող մասերն են:

«Սկանավորիր» մարմինը, երբ նա մերկ է։

«Իմ տղամարդ հիվանդները խոստովանում են, որ երբեք չէին այցելի ինձ, եթե իրենց կինը կամ ընկերուհին նկատած չլիներ մաշկի վրա հայտնված տարօրինակ հետքերը»,- ասում է Ամերիկյան մաշկային վիրահատությունների ասոցիացիայի խոսնակ Մելանի Փալմը: Եթե մաշկի վրա նկատեք մատիտի ռետինից մեծ հետքեր, անհապաղ դիմեք բժշկի: Տղամարդկանց մոտ ամենաշատը մաշկի քաղցկեղ առաջանում է պարանոցին, իրանին և ականջների բլթակներին:

Արևապաշտպան քսուք գնիր նրա համար։

«Տղամարդկանց համար նախատեսված արևապաշտպան քսուքն աննկատ դիր նրա ավտոմեքենայի մեջ, որպեսզի նա այն օգտագործի, երբ, օրինակ, խցանման մեջ է, կամ սպորտային խաղի գնալու ճանապարհին: Եվ քանի որ արևապաշտպան քսուքը կարող է տաք պայմաններում կորցնել իր հատկությունները, թարմացրու այն ամիսը մեկ անգամ:

Ասա նրան, որ շատ սեքսուալ է գլխարկով

Որքան մեծ է գլխարկը, այնքան ավելի արդյունավետ է պաշտպանությունը, մինչդեռ փոքր գլխարկը կարող է պաշտպանել առնվազն նրա ականջների ծայրերը: Փետրավոր ծղոտե գլխարկը հրաշալի տարբերակ է: