Հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են Ջորջ Վաշինգտոն ինստիտում, ցույց են տվել՝ երբ մարդն օրվա ընթացքում 20 րոպե ֆիզիկական վարժություններ կատարի, ապա կնվազի ծխելու ցանկությունը: Իսկ կեսժամյա պարապմունքները կօգնեն ընդհանրապես թողնել ծխելը:

Հետազոտությանը մասնակցել են տարբեր տարիքի ծխողներ: Մի մասին կարդացվել են դասախոսություններ՝ ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ, մյուսների համար դասախոսությանն ավելացել են նաեւ ֆիզիկական պարապմունքները: Ինչպես ցույց են տվել արդյունքները, ֆիզիկական վարժություններ անողների մոտ կտրուկ նվազել է ծխելու ցանկությունը: Հետազոտության հեղինակները դա բացատրում են նրանով, որ ֆիզիկական պարապմունքների ժամանակ օրգանիզմում աճում է էնդորֆինների քանակը, որն էլ օգնում է ազատվել ծխախոտից ունեցած կախվածությունից: