ԱՄՆ-ի բնակչուհին Սբ. Վալենտինի օրվա պատվին խնջույք է կազմակերպել՝ դրան հրավիրելով 65 անծանոթ տղամարդու, գրում է New York Post-ը։ Այսպիսով, ամերիկուհին ցանկացել է զուգընկերներ գտնել իր ընկերուհիների համար։

Քեսսի Դևիսը որոշել է մեծ շուքով տոնել Վալենտինի օրը և ընկերներին ասել է, որ ժամադրության հավելվածներից տղամարդկանց հրավիրեն խնջույքի: Կարևոր կանոն՝ աղջիկն ու տղան նախկինում չպետք է հանդիպած լինեին։

«Դա կարող է լինել տղա' Tinder-ից, Bumble-ից, դա ինձ չի հետաքրքրում: Բայց նա պետք է պատահական մարդ լինի, ում հետ դեռ ժամադրության չես գնացել»,- բացատրել է Քեսսին։

Բացի այդ, Դևիսը հանձնարարել է, որ յուրաքանչյուրը պետք է իր հետ բերի ալկոհոլի իր շիշը: Քեսսին խնջույքը հեռարձակել է սոցիալական ցանցերում իր բաժանորդների համար, բայց ոչ բոլորն են գնահատել ամերիկուհու գաղափարը:

Մարդկանց կարծիքով՝ այդքան անծանոթ տղամարդկանց տուն հրավիրելը վտանգավոր է: Բացի այդ, մեկնաբանները վստահ են, որ ներկաներից շատերը չեն պատրաստվում զուգընկերուհի փնտրել, այլ ցանկանում են մեկ գիշերվա հարաբերություն։

Այնուամենայնիվ, Դևիսը նախատեսում է էլի մի երեկույթ՝ հրավիրելով նույն մարդկանց։

«Պահպանակներ արտա