Փոլ Մաքքարթնին կրկին գլխավորում է բրիտանական շոու բիզնեսի ամենահարուստ աստղերի ցուցակը: Նա իր կնոջ հետ միասին տնօրինում է 680 մլն ֆունտ ստեռլինգ (1 մլրդ 40 մլն դոլար):

«The Beatles» խմբի նախկին անդամը գլխավորում է ամենահարուստ բրիտանացի աստղերի ցուցակը սկսած 1989-ից։ Միայն թե տարիներ առաջ նրա կարողությունը գնահատվում էր 80 մլն ֆունտ։

Երկրորդ հորիզոնականում երգահան Էնդրյու Լլոյդ Ուեբերն է՝ 620 մլն ֆունտ (950 մլն դոլար) կարողությամբ։

Ցուցակում երրորդը U2 խմբի 4 անդամներն են, ովքեր իրենց հաշվին ունեն 520 մլն ֆունտ:

Բնականաբար ամենահարուստ բրիտանացի աստղերի ցուցակի առաջին տասնյակում չէին կարող չլինել Էլթոն Ջոնը (370 մլն դոլար), Դևիդ Բեքհեմը և նրա կինը (305 մլն դոլար):