Ռուս հայտնի երգչուհի Մաքսիմը խոստովանել է, որ նախկին սիրելիի կողմից հոգեբանական ճնշման է ենթարկվել։ Նախկին սիրելին ամեն հարցում դժգոհ է եղել երգչուհուց՝ սկսած եղունգների գույնից մինչեւ արտաքին։

«Իմ՝ երբեմն անբնական լուսանկարների պատճառը երկար տարիներ տեւած հարաբերություններն են, որոնց ընթացքում եղունգների գույն այն չէր, քիթս նման էր բաբա յագայի քթին, իսկ աչքերս, կարծես, վհուկի աչքեր լինեին։ Չի կարելի ուրիշներից ծաղիկներ ընդունել,  իսկ երգերը ոչինչ չարժեն»,- նշել է Մաքսիմը։

Միայն թե երգչուհին չի բացահայտել իր նախկին ընտրյալի անունը, ինչի հետեւանքով երկրպագուներին մնում է միայն գուշակել, թե ում մասին է նա խոսել։ Երգչուհին նրանից բաժանվելու մասին հայտնել է տարվա սկզբին։

«2022-ի իմ առաջին հրապարակման շուրջ այսքան մեծ աղմուկի չէի սպասում։ Շտապում եմ վստահեցնել, որ նա ոչ մի առնչություն չունի նախկինում համացանցում հայտնի կամ մամուլում քննարկված անունների հետ։ Այն, ինչ կատարվում է իմ անձնական կյանքի շուրջ, մասավորապես անուններ, ոչ ոք չի կարող իմանալ»,- նշել էր Մաքսիմը։