Դերասանուհի Սալմա Հայեկը Instagram-ում առանց դիմահարդարման համարձակ լուսանկար է հրապարակել։

55-ամյա հայտնին սելֆի է արել օվկիանոսում լողալուց հետո։ Նրա մարմնի վրա ջրի կաթիլներ են երևում, իսկ դեմքին ոչ մի գրամ դիմահարդարում չկա։

Սալման չի մակագրել հրապարակումը՝ այն ուղեկցելով #selfiesunday (կիրակնօրյա սելֆի) և #nomakeup (առանց դիմահարդարման) հեշթեգերով։

Նշենք, որ աստղի հրապարակումը հավաքել է ավելի քան 764 հազար հավանում և ավելի քան 5,3 հազար մեկնաբանություն։ Երկրպագուները հաճոյախոսություններ են հղել Հայեկին՝ նրան անվանելով «գեղեցիկ»: