Թատրոնի եւ կինոյի ռուս հայտնի դերասան Եվգենի Պրոնինն ու նրա կինը՝ Կրիստինա Առուստամովան, հանգստանում են Երեւանում։ Ինստագրամյան էջի Stories բաժնում ռուսական սերիալների աստղը Հայաստանի մայրաքաղաքում արված մի շարք տեսանյութեր է հրապարակել։
«Երեւանում գարուն է»,- հրապարակումներից մեկը մակագրել է դերասանը։
Նշենք, որ զույգը մեծացնում է երկուամյա որդուն՝ Հարիին։