«Միսս Աշխարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների հաղթող Նանե Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

«Գիշերային մտքերն ինձ էլի տարան տաք ու ջերմ Էիլաթ։ Ես արևի մարդ եմ. ցուրտը իմը չի։ Իմը շոգն է, կրակը, ծովափի երեկույթներն ու մի քիչ էլ լատին-ամերիկյան պարերը։ Չեմ սիրում հաստ հագուստն ու ծանր բաճկոնները, մոխրագույն եղանակն ու մռայլ երկինքը։ Բայց գալիք փետրվարն իմ սիրելի ամիսն է. գիտեմ, որ ամենալավը առջևում է։ Հ.Գ. արդեն հետհաշվարկ եմ սկսել մինչև գարուն», - գրել է գեղեցկուհին։