«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կլքի «Ռոման»։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
«Գայլերի» ղեկավարությունը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը հայ կիսապաշտպանի հետ։
Ֆուտբոլիստից բաժանվելու հիմնական պատճառներից մեկը ակումբի ղեկավարների՝ աշխատավարձը բեռնաթափելու ցանկությունն է։ Մխիթարյանն, իր գործող պայմանագրով, տարեկան ստանում է երեք միլիոն եվրո։
Նշենք, որ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս արդեն երեք մրցաշրջան։ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 22 խաղում ունի 3 գոլ։