Վիտամին D-ի պակասը կարող է անքնության հաճախ հանդիպող պատճառներից մեկը լինել։ Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Պարբերականի տվյալներով՝ 8 շաբաթվա ընթացքում վերջին ռանդոմիզացված կրկնակի կույր հետազոտության ժամանակ մասնագետները հետեւել են 20-50 տարեկան մարդկանց երկու խմբի։ Մի խմբի մարդկանց տվել են վիտամին D-ի 3500 միջազգային միավոր (ՄՄ) ամեն օր, մյուսին՝ պլացեբո։

Արդյունքում՝ առաջին խմբի մասնակիցների մոտ, որն օգտագործում էր D վիտամին, զգալիորեն բարելավվել է քնի որակը, նրանք սկսել են մեկ ժամ ավելի երկար քնել եւ իրենց ավելի եռանդուն զգալ։

Քնատությունը կարող է նպաստել քաշի ավելացմանը, տրամադրության անկմանը կամ նույնիսկ դեպրեսիայի առաջացմանը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս մատների արանքով չնայել քնին եւ հետեւել օրգանիզմում D վիտամինի մակարդակին։ Վիտամինի պակաս չունենալու համար կարելի է օգտագործել ձկան յուղ, կարագ, պինդ պանիրներ եւ յուղոտ ձուկ։

news.am