Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը բանակցություններ է վարում Էրիկ Լարսոնի «Սատանան սպիտակ քաղաքում» վեպի էկրանավորման մեջ նկարահանվելու մասին, հայտնում է Deadline-ը։
«Սատանան սպիտակ քաղաքում» վեպը ներկայացնում է Դենիել Բերնhեմի՝ 1983թ․-ի Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսի ճարտարապետի եւ ամերիկայան առաջին սերիական մարդասպանի՝ Հենրի Հոլմսի պատմությունները․ վերջինս հյուրանոց էր կառուցել՝ կանանց տանջելու եւ սպանելու համար։
2010թ․-ին վեպի էկրանավորման իրավունքը գնել է Լեոնարդո դի Կապրիոն, որը ծրագրում էր դրա հիման վրա ֆիլմ նկարահանել Մարտին Սկորսեզեի հետ, սակայն 2019թ․-ին որոշում է կայացվել սերիալը թողարկել Hulu սթրիմինգային ծառայության հետ։