Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում քույրերի հետ լուսանկար է հրապարակել:

Հրապարակմանը կից գրել է.

«Բարի լույս... այս օրը Հայրս ու Մայրս ամուսնացան... ու, եթե ողջ լինեին, հաստատ կնշեինք նրանց ոսկե հարսանիքը՝ նրանց հետ միասին: Իմ կարոտի օվկիանում փայլող փարոս են ծնողներս՝ պահպանող, ուղղորդող, մոլորություններից պաշտպանող: Ամենամեծ հարստությունն ու ժառանգությունն են թողել՝ քույրերիս:
Իմ մոլորակն են նրանք: Շարժող ուժն ու իմ ապրելու ուժը: Երեքով, որ հավաքվում ենք լրիվ ատոմային ռումբի էֆեկտ ունենք, էներգիայի անսպառ աղբյուր ու ամեն մեկս մեր կարծիքին ու դիքորոշմանը: Խեղճ մեր տղամարդիկ: Ապրեք իրարով ու ուժեղ մնացեք իրարով: Անմնացորդ սերս են քույրերս:
Սուսաննա
Էդիտա
Նազենի
Շնորհակալ եմ երիցս՝ նման ընտանիքի համար»,- գրել է նա: