Ամերիկացի ռեփեր Թրեւիս Սքոթն ու նրա «Cactus Jack Foundation» բարեգործական հիմնադրամը կարիքավոր ընտանիքների երեխաներին ավելի քան 2000 խաղալիք են նվիրել։ Սա ամերիկացի 29-ամյա ռեփերի առաջին ժեստն է «Astroworld» փառատոնի ընթացքում ողբերգական միջադեպից հետո, հայտնում է TMZ-ն։
««Cactus Jack Foundation»-ի երկրորդ ամենամյա ակցիան արդեն բացված է։ Յուրաքանչյուր երեխայի մեկ խաղալիք, կենդանի հերթի կարգով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հետեւորդներն աջակցել են ռեփերի որոշմանը, ինչի մասին գրել են լուսանկարի մեկնաբանություններում։ «Սա այն է, ինչ ցույց չեն տա հեռուստատեսությամբ», «շնարհալ եմ, Թրեւիս», «մենք սիրում ենք քեզ», «դու ամբողջությամբ նվիրվում ես հանրությանը, դա ճիշտ է ու կարեւոր», «եվ սա չի նշանակում, որ դուք անում եք ամեն ինչ մեղադրանքների պատճառով ձեզ «արդարացնելու համար»։ Ձեզ պետք չէ մեղադրել, քանի որ դուք արդեն իսկ դա արել եք նախքան ողբերգությունը։ Մենք սիրում ենք ձեզ»,- գրել են նրանք։