Դեմքի մազածածկույթը նվազեցնում է քաղցկեղի և արևայրուք ստանալու ռիսկը, քանի որ մորուքը կանխում է ուլտրամանուշակագույն ճառագայթների թափանցումը մաշկի վրա, ասել է վիրաբույժ և Սանդերլենդի համալսարանի պրոֆեսոր Կարան Ռանգարջանը: Նա նաեւ պարզաբանել է, որ մորուքավոր տղամարդիկ ավելի քիչ հավանական է, որ վարակվեն բակտերիալ ինֆեկցիաներով, հայտնում է Live 24-ը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթների համար ավելի դժվար է թափանցել մազածածկույթի միջով։ Այդ իսկ պատճառով ճաղատ տղամարդկանց խորհուրդ է տրվում շոգ եղանակին միշտ գլխարկ կրել, գրում է պարբերականը։
Ավելին, ըստ Ռանգարջանի, բուժաշխատողների շրջանում անցկացված ուսումնասիրության համաձայն, պարզվել է, որ «սափրված դեմքերը երեք անգամ ավելի հաճախ են բախվում մետիցիլինի հանդեպ կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի (MRSA) վտանգավոր բակտերիային:
Այս միկրոօրգանիզմը չափազանց դիմացկուն է առավել հաճախ օգտագործվող հակաբիոտիկների նկատմամբ, ինչը նշանակում է, որ դրանից ազատվելը շատ ավելի դժվար է։ Բացի այդ, մարդիկ սափրվելու ժամանակ դեմքի մաշկի վրա ստեղծում են մանր կտրվածքներ և վնասվածքներ, որոնց միջոցով օրգանիզմ կարող են մտնել տարբեր հարուցիչներ։