Երգչուհի Սոնա Ռուբենյանը, որը նախօրեին ամուսնացել է, նոր լուսանկար է հրապարակել ու գրառում արել։

Կադրերն արվել են Սոնայի ու նրա սիրելիի՝ Էմիլի հարսանիքի ընթացքում` եկեղեցում, ուր զույգը միմյանց հավերժ սիրելու խոստում է տվել։ «Շնորհակալ ենք շատ ձեր ջերմ բարեմաղթանքների համար, ցանկանում եմ, որ ամեն օր, ամեն ժամ ստեղծվեն հայ ընտանիքներ ու բոլորը զգան այս երջանկությունը»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հետեւորդները գնահատել են լուսանկարը, շնորհավորել զույգին ու նրանց երջանկություն մաղթել։