Մեզանից յուրաքանչյուրը ստիպված է լինում գնահատել դիմացինին: Նրա պահվածքը, մտածելակերպը, բնավորությունը, սխալներն ու տարօրինակությունները: Դրան պետք է տիրապետել. քիչ են ի ծնե մարդկանց ճանաչելու կարողությամբ օժտվածները: Թեստը կհուշի' արդյոք կարողանո՞ւմ ես ճիշտ գնահատել մարդկանց: Պատասխանիր հարցերին' առանց երկար մտածելու: Հիշի´ր, որ արդյունքները դատավճիռ չեն, այլ մտորելու առիթ:
1. Մարդկանց հանդիպելիս դու…
ա) նայում ես դեմքին
բ) աննկատ ուսումնասիրում ես ոտքից գլուխ
գ) նայում ես ուղիղ աչքերին կամ էլ հայացքդ կենտրոնացնում ես որևէ մանրուքի վրա, որը քեզ հաճելի է կամ նյարդայնացնում է:
2. Նայում ես հին լուսանկարները, որտեղ դասընկերներով առաջին դասարանում եք և…
ա) հուզվում ես
բ) մտածում ես' որքան զվարճալի տեսք ես ունեցել
գ) մտածում ես, թե ինչպես են բոլորը փոխվել:
3. Ի՞նչ գիտես հարևաններիդ մասին.
ա) գիտես նրանցից շատերի անունները
բ) ոմանց ճանաչում ես դեմքով
գ) հիշում ես նրանց, ովքեր հմայիչ են և հակառակը:
4. Հանգստի ժամանակ ծանոթացել ես քո հասակակցի հետ և ուշադրություն ես դարձրել, որ նա միշտ շատ քաղաքավարի է: Մտածում ես…
ա) նման մարդկանց հետ հաճելի է շփվելը
բ) նա պարզապես իրական դեմքն է թաքցնում
գ) նրան ծնողները «խեղդած» են պահել, նա էլ շատ ամաչկոտ ու «փակ» է:
5. Ծանոթդ ասում է, որ իր ծնողները երբեք չեն վիճում: Քո կարծիքով, դա նշանակում է, որ…
ա) նրա ծնողները շատ երջանիկ են
բ) նրա ծնողները կա´մ շատ նրբանկատ են, կա´մ անտարբեր են միմյանց հանդեպ
գ) նա թաքցնում է իրականությունը, նման բան հնարավոր չէ:
6. Ծանոթանում ես երիտասարդի հետ, ով անմիջապես սկսում է սրամտել ու անեկդոտներ պատմել: Կարծում ես, թե նա…
ա) ցանկանում է ուրախացնել, որպեսզի տպավորություն գործի
բ) բնավորությամբ սրամիտ է
գ) իրեն անվստահ է զգում և փորձում է դա թաքցնել:
7. Մարդու բնավորությունը լավ իմանալու համար անհրաժեշտ է…
ա) նրան հրավիրել քո շրջապատ
բ) հետևել նրան տարբեր իրավիճակներում
գ) ճշտել' ո՞վ է նա հորոսկոպի նշանով:
8. Երբ դիմացինդ երբեք առաջինը չի սկսում խոսակցությունը, մտածում ես, թե նա…
ա) գաղտնապահ է
բ) չափազանց երկչոտ է
գ) վախենում է, որ իրեն ճիշտ չեն հասկանա:
9. Նեղանո՞ւմ ես, եթե որևէ մեկը չի պատասխանում քո sms-ին.
ա) այո, իհարկե
բ) հնարավոր է ' հեռախոսն անջատված է կամ կապի հետ որևէ խնդիր կա. նախ' կճշտեմ ինչն է պատճառը
գ) ոչ, գուցե այդ պահին հարմար չէ պատասխանելը:
10. Ըստ քեզ' ինչի՞ մասին է վկայում նեղ ճակատը.
ա) որ տվյալ մարդը հիմար է
բ) որ համառ է
գ) ոչինչ էլ չի վկայում:
11. Ի՞նչ ես մտածում նրանց մասին, ովքեր խոսակցության ընթացքում չեն նայում խոսակցի աչքերի մեջ.
ա) թերարժեքության բարդույթ ունեն
բ) անկեղծ չեն և խորամանկում են
գ) կա´մ շատ հուզված են կա´մ էլ տարված են մտքերով:
12. Ընկերուհիներիցդ մեկի ծնողները հարուստ են, բայց, չգիտես ինչու, նրան էժանագին իրեր են գնում: Ի՞նչ կմտածես ծնողների մասին.
ա) ժլատ են, ընչաքաղց
բ) չեն ցանկանում, որ աղջիկը ուրիշների մոտ ձևեր թափի
գ) չեն ցանկանում նրան շատ երես տալ:
13. Եթե տղան խոսելիս շատ է դիմում ժեստերի, ուրեմն…
ա) կրքոտ է
բ) փորձում է ուշադրություն գրավել
գ) շատ է հուզվում:
14. Ի՞նչ ես անում, երբ ստիպված ես փողոցում որևէ մեկին սպասել.
ա) գիրք եմ կարդում
բ) հետևում եմ մոտ կանգնած անծանոթին
գ) պարզապես մտածում եմ գործերիս մասին:
15. Որոշել ես ընկերուհուդ օծանելիք նվիրել, ո՞րը կընտրես.
ա) այն, ինչը ինձ է դուր գալիս
բ) այն, որը իմ կարծիքով դուր կգա նրան' չնայած ես դա չեմ հավանում
գ) որևէ նորույթ, որը նոր են սկսել գովազդել:
16. Հաճա՞խ ես ստիպված լինում վիճել' ապացուցելով քո ճիշտ լինելը.
ա) կարծում եմ' ոչ այնքան
բ) ո´չ, երբեք
գ) այո´, շատ հաճախ:
Հաշվիր միավորները
1. Ա-2 Բ-4 Գ-1
2. Ա-2 Բ-1 Գ-4
3. Ա-4 Բ-2 Գ-1
4. Ա-2 Բ-1 Գ-4
5. Ա-1 Բ-2 Գ-4
6. Ա-4 Բ-1 Գ-3
7. Ա-1 Բ-4 Գ-2
8. Ա-2 Բ-4 Գ-1
9. Ա-1 Բ-2 Գ-4
10. Ա-1 Բ-2 Գ-4
11. Ա-1 Բ-4 Գ-2
12. Ա-1 Բ-2 Գ-4
13. Ա-1 Բ-4 Գ-2
14. Ա-2 Բ-4 Գ-1
15. Ա-2 Բ-4 Գ-1
16. Ա-2 Բ-1 Գ-4
Մինչև 22 միավոր
Չափազանց վստահող ես. դիմացինդ որևէ լավ բան է ասում ուժպտում, ուրեմն' լավն է: Գլխավոր հարցը քեզ համար կարծես երիցուկով գուշակություն լինի' սիրում է- չի սիրում… Երբ պարզվում է, որ ճիշտ չես գնահատել մարդկանց զգացմունքները կամ բնավորությունը' զարմանում ես և հուզվում: Վերլուծելով շրջապատիդ մարդկանց արարքները' քո պատկերացումները տարածում ես ուրիշների վրա' ես այպես կվարվեի. նշանակում է' իրենք էլ պետք է այդպես վարվեն: Դա ճիշտ չէ: Մարդիկ որոշ բաներում նման են, որոշ բաներում' ոչ: Նրանք տարբեր մտքեր ունեն, տարբեր կարծիքներ ու առաջնահերթություններ, ինչով էլ հետաքրքիր են: Եթե չնկատես նրբություններն ու տարբերությունները, ապա հետագայում էլ քեզ շատ հիասթափություններ կսպասեն:
23-32 միավոր
Որպես կանոն' ենթարկվում ես ընդհանուր կարծիքին և հեշտությամբ ես ընդունում ուրիշի տեսակետը: Իսկ ընդհանրապես քեզ շատ չեն հետրքրքրում ուրիշները: Բանն այն է, որ քո մեջ էլ ինչ-որ բան քեզ դուր չի գալիս և փորձում ես թաքցնել դա. կարևորը' ուրիշները չնկատեն: Դա ստիպում է քեզ անընդհատ լարվել, իսկ մարդկանց էլ թվում է, թե խորամանկում ես:Լիցքաթափվի´ր, բարդույթներ և վախի զգացում բոլորն էլ ունեն: Հենց թերություններիդ վրա սևեռվելու պատճառով էլ այդպիսիք փնտրում ես ուրիշների մեջ և մարդկանց մասին վատ ես արտահայտվում: Սովորիր նկատել այն, թե ինչն է քեզ դուր գալիս մարդկանց մեջ: Մտածիր այն մասին, թե ինչպես է նրանց հաջողվում լուծել իրենց խնդիրները, և ինչով կարող ես դու օգնել ինչ-որ մեկին:
23-32 միավոր
Որպես կանոն' ենթարկվում ես ընդհանուր կարծիքին և հեշտությամբ ես ընդունում ուրիշի տեսակետը: Իսկ ընդհանրապես քեզ շատ չեն հետրքրքրում ուրիշները: Բանն այն է, որ քո մեջ էլ ինչ-որ բան քեզ դուր չի գալիս և փորձում ես թաքցնել դա. կարևորը' ուրիշները չնկատեն: Դա ստիպում է քեզ անընդհատ լարվել, իսկ մարդկանց էլ թվում է, թե խորամանկում ես:Լիցքաթափվիր, բարդույթներ և վախի զգացում բոլորն էլ ունեն: Հենց թերություններիդ վրա սևեռվելու պատճառով էլ այդպիսիք փնտրում ես ուրիշների մեջ և մարդկանց մասին վատ ես արտահայտվում: Սովորիր նկատել այն, թե ինչն է քեզ դուր գալիս մարդկանց մեջ: Մտածիր այն մասին, թե ինչպես է նրանց հաջողվում լուծել իրենց խնդիրները, և ինչով կարող ես դու օգնել ինչ-որ մեկին:
33-49 միավոր
Հետևողական ես և բավականին ճիշտ ես գնահատում մարդկանց ու իրավիճակները: Ուրիշ իխոսքը հիմք չընդունելով' նախընտրում ես ամեն ինչ ինքդ ճշտել: Բացի այդ, զուրկ չես նբրանկատությունից, ինչի շնորհիվ ավելորդ անգամ չես վիրավորում մարդկանց: Հարգելով քեզ' կարողանում ես նույն կերպ և ուշադրությամբ վերաբերվել մյուսներին: Իսկ եթե զգում ես, որ սխալվել ես որևէ մեկի հարցում, ապա չես վախենում խոստովանել դա: Սարսափելի ոչինչ չկա. ոչ ոք անթերի չէ: Գլխավորը' պահպանիր իրական ինքնագնահատականդ, քանի որ հենց դա է օգնում մարդկանց հասկանալու հարցում: Քեզ հետ հաճելի է և´ շփվելը, և´ ընկերություն անելը:
50 և ավելի
Դիտողունակ ես և ճիշտ ես դատում մարդկանց մասին: Դրանով հանդերձ' լավ զարգացած ինքնասիրություն ունես: Կարծում ես, թե քո բառերն ու արարքները միակ ճշմարիտն են, ինչը նյարդայնացնում է: Նկատի ունեցիր' քո գնահատականներում կանխակալ վերաբերմունք կա: Այդպես լինում է այն դեպքում, երբ չեն ցանկանում լսել ուրիշի կարծիքը և իր հասցեին հնչած քննադատությունը: Աշխատիր երբեմն կարծիքդ չպարտադրել. այդ ժամանակ դատողություններդ ծայրահեղ չեն հնչի: Եվ խնայիր ուրիշի ինքնասիրությունը: Մի ձգտիր ցուցադրել խորաթափանցությունդ և հարաբերություններդ ուրիշների հետ կբարելավվեն: