Սելենա Գոմես «Միսս Տիեզերք»
«Դիսնեյի» աստղ Սելենա Գոմեսի կյանքում շատ հիասթափություններ եղան իր հայտնիության պատճառով: Սակայն նա չկորցրեց հավատը ընկերների և իրական սիրո հանդեպ:
Մայրիկի «պասով»
Սելենա Գոմեսն իր հասակակից գործընկերների պես դերասանական կարիերան սկսել է շատ վաղ տարիքից: Նրան այդ գործում շատ է օգնել մայրը' Մենդին: Նրան ուղեկցում էր քասթինգների ու անհամբեր սպասում արդյունքներին: Հենց այդ ժամանակ էլ Սելենան մոր շնորհիվ հրավեր ստացավ նկարահանվելու «Բարնին և իր ընկերները» սերիալում: Մենդին դստերն անակնկալ էր պատրաստելª նրա ծննդյան օրը մեծ տորթով ներկայացել էր հերթական քասթինգին և հյուրասիրել բոլորին: Հաջորդ օրվանից էլ 10-ամյա աղջնակն անցավ իր դերակատարմանը: «Բարնին և իր ընկերները» սերիալը դերասանուհուն ոչ միայն ճանաչում բերեց, այլև ծանոթացավ իր առաջին մտերիմ ընկերուհու' Դեմի Լովատոյի հետ:
Հակառակ կողմը
Դրանից հետո Սելենայի հաջողությունները հետևողականորեն զարգանում էին: Նա ձանձրանալու ժամանակ չուներ: Երբ Սելենան 2008-ին սկսեց ընկերություն անել Նիք Ջոնաս կրտսերի հետ, չէր էլ պատկերացնում, թե որքան ծանր է լինելու բաժանումը: Սկզբում ասում էին, թե նրանց բաժանման պատճառն իբր երիտասարդի բավական զբաղված լինելն էր: Բայց հետո, ինչպես հավաստիացնում էին Նիքի ընկերները, սիրահարված դեռահասների ճանապարհը կտրել էր մինչ այդ Սելենայի լավագույն ընկերուհի Մայլի Սայրուսը: Ճիշտ է, Մայլին այս դեպքում մեղավոր չէր. նա Նիքի առաջին սերն էր, ում Նիքը ոչ մի կերպ մոռանալ չէր կարողանում: Այդ իսկ պատճառով մտքերն ի մի բերելու համար որոշեց բաժանվել Սելենայից' միաժամանակ փորձելով վերականգնել հարաբերությունները Սայրուսի հետ:
Նուրբ հոգին
Ի տարբերություն Մայլիի' Սելենան շատ զգայուն է: Նրան հեշտ է վիրավորել վատ խոսքով, էլ ուր մնաց' արարքով: Հիշաչար չէ, սովոր է շրջապատում տեսնել միայն դրականը: «Ես քրիստոնյա եմ և հավատում եմ բարուն, հենց դրա համար էլ սկսել եմ երգեր գրել, որպեսզի մարդկանց համար հաճելի բան անեմ, որ նրանք կարողանան դրանց ներքո հանգստանալ կամ զվարճանալ»,- ասել է Սելենան:
Վերջին ժամանակները Սելենան նույնիսկ փորձում է հազվադեպ օգտվել համացանցից, քանի որ խոստովանում է, որ «քո մասին այնպիսի բաներ ես իմանում, որ թևաթափ ես լինում»:
Մաքուր էջից
Վերջերս դերասանուհու կյանքում տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն. արդարությունը վերականգնվեց և իր առաջին սերը' Նիքը, կրկին ուշադրութան արժանացրեց իրեն: Մայլիի հետ անհաջող հարաբերություններից հետո Սելենան քաջալերել էր նրան. նա Jonas Brothers-ի շոուի ժամանակ նստել էր Նիքի հոր կողքին և մատները խաչած սպասում էր Նիքի ելույթի ավարտին: Սելենայի հավատը Նիքի հանդեպ հասավ իր արդյունքի: Նա սկսեց ժամանակ գտնել զբոսանքի համար, նրանք պահպանում են իրենց հարաբերություններն օտար աչքից: Սելենան և Նիքը մինչ օրս դնում են «մաքուր ընկերութան» խորհրդանիշ մատանին և հույս ունեն, որ ժամանակի ընթացքում ռոմանտիկ հարաբերությունները կլրջանան:
Մարի. Մի քիչ ծույլ
Դեռահաս այս երգչուհին դեռ չծնված պետք է մտներ երգարվեստ, որոշ ժամանակ անց հասկանար, որ երգն իսկապես իրենն է, բայց միաժամանակ ընտրեր միանգամայն այլ մասնագիտություն:
Մայրիկի երազանքով
Երգչուհի Մարիի երաժշտական ուղին սկսել է վաղ տարիքից. մայրիկի երազանքն էր աղջկան երգչուհի տեսնելը: Արդեն երեք տարեկանից աղջիկն «Առաջին քայլեր» քոլեջի երգի բաժնի սաներից էր: Քոլեջում ուսանելու տարիներին մասնակցում է «Կենդանի տիկնիկ» գեղեցկության մրցույթին և երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի հետ համատեղ արժանանում «Կենդանի տիկնիկ» տիտղոսին: Այնուհետև Մարին ընդունվում է Երգի պետական թատրոն, որտեղ նրան դասավանդում է Վարդուհի Վարդանյանը: Երաժշտության ասպարեզում առաջին լուրջ մրցանակն էլ ստանում է «Դո, ռե, մի» մրցույթ-փառատոնում' արժանանալով առաջին մրցանակի: Երաժշտական ունակությունները կատարելագործելու նպատակով էլ Մարին ընդունվում և ավարտում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:
Առաջին հիասթափություններ
17-ամյա երգչուհին շոու-բիզնեսում հասցրել է առնչվել առկա բարդություններին: Ունեցել է հիասթափություններ, քանի որ, ըստ նրա, մեր շոու-բիզնեսը մի քիչ խճճված է, սակայն ծնողների ու հարազատների շնորհիվ կարողացել է հաղթահարել դրանք ու առաջ շարժվել:
Երգչուհին հիասթափություններ ունեցել է ոչ միայն շոու-բիզնեսի արևի տակ իր տեղն ապահովելու պայքարում, այլև ընկերների շրջապատում. նվիրվում էր անմնացորդ, սակայն հետագայում հասկանում, որ հիասթափություններից զերծ մնալու համար պետք էր որոշակի հեռավորություն պահպանել, ինչը և անում է այսօր:
Ինչպես որ է
Մարիի ընկերները շատ չեն, մի քանի մտերիմներ, ովքեր միշտ իր կողքին են: Շոու-բիզնեսից ընկերություն է անում Անուշիկ Ալավերդյանի, Անի Ամիրյանի, Արտավազդ Ամիրյանի, Էրիկ Կարապետյանի, Մարիաննա Հովհաննիսյանի, Մարթայի ու Դավոյի հետ: Դասընկերների հետ էլ լավ հարաբերություններ ունի, թեև այս տարի ընդամենը մի քանի անգամ է դասի գնացել: Երգչուհու համար շատ կարևոր է, երբ իրեն նախ վերաբերվում են որպես սովորական մարդու' Մարիի, ապա նոր միայն երգչուհու: Ասում է' նպատակասլաց է, թեև մի քիչ ծույլ. «Եթե աշխատասեր լինեի, ավելի մեծ հաջողությունների կհասնեի»:
Պնդում է նաև, որ աստղային հիվանդությամբ չի տառապում. «Նման բարդույթ չունեմ, և չեմ հասկանում այն հայ և արտասահմանցի հայտնիներին, ովքեր դժգոհում են, որ իրենց ճանաչում են փողոցում: Միշտ էլ հաճելի է, երբ լավ խոսքեր են ասում, հաճելի է սիրված լինելը»:
Անհերքելի լռություն
Մարին ասաց, որ երբ նշանվի ու ամուսնանա, բոլորն այդ մասին կիմանան, իսկ ամուսնանալ երգչուհին կարծես թե չի շտապում: Համենայնդեպս, այդպես է վստահեցնում: