Մեծահասակների համար օրական սուրճի բաժակների օպտիմալ քանակը 3-ից 5-ն է։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Ֆրենկի Ֆիլիպսը (Մեծ Բրիտանիա)։

Eat This, Not That! պարբերականի համաձայն՝ կոֆեինի օրական ընդհանուր ընդունումը չպետք է գերազանցի 400 միլիգրամը։

Մասնագետի խոսքով՝ սուրճի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների եւ 2-րդ տիպի շաքարախտի առաջացման վտանգը։ Բացի այդ, սուրճը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն։

«Սուրճի չափավոր օգտագործումը մեծացնում է էներգիայի եւ զգոնության մակարդակը, բարելավում է ճանաչողական աշխատանքը եւ բարելավում է ուղեղի աշխատանքը»,- ասաց Ֆիլիպսը:

Սուրճը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, քանի որ այն արագացնում է նյութափոխանակությունը։ Սակայն սննդաբանը հիշեցնում է, որ սուրճը պետք է ճիշտ խմել. չպետք է ավելացնել շաքարավազ, օշարակներ, թանձր սերուցք եւ կաթ։