Ընկույզը, նուշը, պիստակը եւ հնդկական ընկույզը օգտակար են էներգիան լրացնելու եւ սրտանոթային համակարգի կարգավորման համար, սակայն սխալ օգտագործման դեպքում կարող են վնասակար լինել օրգանիզմի համար: Նման կարծիք է հայտնել սննդաբան Արտեմ Լեոնովը (Ռուսաստան)։

Ինչպես նշել է ՌԻԱ Նովոստի-ն, թեեւ ընկույզները պարունակում է բազմաթիվ օգտակար մակրո եւ միկրոտարրեր, մանրաթելեր եւ սպիտակուցներ, դրանք նաեւ պարունակում են նյութեր, որոնք ճնշում են ֆերմենտները։

«Ընկուզեղենում առկա բոլոր օգտակար նյութերը գտնվում են ոչ ակտիվ վիճակում, սահմանափակված են բնական կոնսերվանտներով եւ ոչ մի օգուտ չեն բերում օրգանիզմին։ Ջուրը չեզոքացնում է բնական կոնսերվանտները, ինչպես որ պետք է լինի: Ընկույզի հետ ջրի օգտագործման դեպքում բոլոր միկրո եւ մակրոէլեմենտները անցնում են ակտիվ ձեւի եւ հասանելի են դառնում օրգանիզմին»,- նշել է մասնագետը։

Ըստ նրա՝ ընկուզեղենը օգտակար կլինի օգտագործել 6-8 ժամ ջրի մեջ թրջելուց հետո։

«Սա միակ միջոցն է ընկույզների մեջ ներդրված բնության ողջ ուժը ստանալու համար», – ասել է սննդաբանը։

news.am