Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում և հայտնել, որ կտրել է մատն ու ուշագնաց եղել:
Կադրերում երգչուհին սեւ տոպ է կրում, կարմիր շրջազգեստ։ Լիլուն հագուստը համադրել է բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ շպարը։
«Շատ սիրուն նկար է, չէ՞։ Բայց այս օրը կյանքում չեմ մոռանա։ Մի օր առավոտ արթնացա եւ որոշեցի մատս կտրել։ Առավոտ շուտ պետք է պատրաստվեի ու գնայի հարսիկի տուն երգելու, բայց ես որոշեցի դանակներս դասավորել (ամուսինս էր գնել, նոր դանակներ էին, շտապ էր)։ Ես չգիտեմ՝ մեկ ժամվա մեջ ինչպես հասցրի մատս կտրել, ուշագնաց լինել, հետո գալ, պատրաստվել, գնալ, երգել։ Արի ու տես՝ այնքան եմ վարժվել, որ մի ձեռքով լավ էլ մեյքափ արեցի ու սրտի մեծ ցավով երգեցի հարսիկի համար»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին՝ կոչ անելով զգայուն մարդկանց չնայել վերջին լուսանկարը։