Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում:
Սև ու սպիտակ կադրում Ժաննան կրում է սև տաբատ և ճերմակ վերնաշապիկ, նրա վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը:
«Չափից շատ մտածել... չափից ավելի զգալ... չափից ավելի սիրել...»,- լուսանկարին կից գրել է Ժաննան: