Մի քանի տարի առաջ բրիտանուհին արել էր «Մագալուֆ 2017» դաջվածքը, որպեսզի այն հիշեցնի իրեն Մալյորկայում անցկացրած շքեղ հանգստի մասին։ Աղջիկը չէր կասկածում, որ մի օր այդ դաջվածքը կօգնի իրեն բացահայտել ճշմարտությունը, գրում է Daily Star-ը։
2019 թվականին Անգլիայի Պրեստոն քաղաքում ընկերոջ տանը խնջույքից հետո Շենիս Սեդոնն արթնացավ՝ ամբողջ մարմնի վրա կապտուկներով: Աղջիկը շատ վախեցած էր և ոչինչ չէր հիշում, ուստի չէր դիմել ոստիկանություն՝ վախենալով, որ նրանք միայն կծիծաղեն իր վրա։ Սակայն, մեկուկես տարի անց իրավապահներն իրենք են գտել բրիտանուհուն՝ հարցնելով, թե արդյոք նա «Մագալուֆ 2017» դաջվածք ունի։ Երբ ցնցված Շանիսը հաստատեց, որ իր մեջքին նման մակագրություն կա, սպան նրան հայտնեց այն լուրը, որն ամբողջությամբ շրջեց աղջկա կյանքը։
Պարզվել է, որ իրավապահները 27-ամյա Դիքսոն Նգաունդեի հեռախոսում հայտնաբերել են բռնաբարության սահմռկեցուցիչ տեսանյութ։ Եվ չնայած կադրերում զոհի դեմքը չէր երեւում, սակայն երեւում էր նրա դաջվածքը:
Պարեբերականի հաղորդմամբ` այդ երեկո Շենիսն այցելել էր ընկերոջը, ով ներկայացել էր որպես Մաքս։ Նրա հետ էր եղել նաև Դիքսոնը, ով լուռ ու ամաչկոտ տեսք ուներ։ Բրիտանուհու խոսքով՝ այդ երեկո ընդամենը երեք կոկտեյլ է խմել ու կորցրել գիտակցությունը, իսկ հաջորդ առավոտ ոչինչ չի հիշել։ Այնուամենայնիվ, շրջապատում սկսել են խոսել, որ Նգաունդեն ու Շենիսը «սեքսով են զբաղվել»։
«Մտածում էի՝ կարո՞ղ էի այնքան հիմարացած լինել, որ քնեի նրա հետ: Ես չէի ուզում խնդիրներ ստեղծել՝ պնդելով, որ նա բռնաբարել է ինձ, քանի որ դա կարող էր փչացնել մարդու կյանքը, բայց ոչինչ չէի հիշում, և ապացույցներ չունեի»,- պատմել է բրիտանուհին:
Ընդ որում, Շենիսի դեպքը միակը չի եղել. պարզվում է՝ երեկույթի կազմակերպիչ Մաքսը բոլորովին այլ անուն ունի։ Նրա անունը Ամոս Օչենգ է, նա 51 տարեկան է, բռնաբարել է 14-ից 19 տարեկան առնվազն երեք աղջկա և զբաղվել թմրանյութերի վաճառքով։ Դրա համար տղամարդը դատապարտվել է 27 տարվա ազատազրկման: Դիքսոնը մեղավոր է ճանաչվել Շենիսին բռնաբարելու մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Այնուամենայնվի, այս դեպքից հետո աղջիկն այլևս չի կարողանում ուշքի գալ։
«Երբ ինձ ասացին, որ բռնաբարել են ինձ , ողջ կյանքս գլխիվայր շուռ եկավ։ Սա փչացրեց իմ հարաբերությունները տղամարդկանց հետ, քանի որ լիովին դադարեցի վստահել նրանց: Հիմա, երբ տղան ինձ խմիչք է առաջարկում, վախենում եմ, որ նա ինձ թմրանյութ կտա, տուն կտանի և կբռնաբարի»,- անկեղծացել է Շենիսը:
Ու թեև այս սարսափելի իրավիճակում զոհը Շանիսն է, նա ամեն ինչում մեղադրում է իրեն։ Չկարողանալով հաղթահարել տրավմատիկ փորձառությունը՝ աղջիկը դիմել է մասնագետի, ով նրան հակադեպրեսանտներ է նշանակել, գրում է Daily Star-ը։