Կան մի քանի արդյունավետ եղանակներ՝ ձեր սեռական կյանքը բազմազան դարձնելու և հաճույքի հարցը լուծելու համար: Սա շատ ավելի հեշտ է, քան դուք կարծում եք, գրում է WMJ.ru-ն:
1. Փորձեք աֆրոդիզիակ մթերքներ
Սնունդը և սեքսը մարդու երկու հիմնական կարիքներն են: Զարմանալի չէ, որ մարդիկ սիրում են համատեղել երկուսն էլ' լրացուցիչ հաճույք ստանալու համար: Աֆրոդիզիակ է համարվում ցանկացած մթերք, որը խթանում և բարձրացնում է լիբիդոն: Շոկոլադը, ոստրեները, ավոկադոն, կարմիր պղպեղը, ժենշենը, մեղրը, ելակը և ընկույզը համարվում են լավագույն աֆրոդիզիակ մթերքները: Սակայն, ըստ վերջին հետազոտությունների, ապացուցվել է, որ միայն ժենշենն է արդյունավետ տղամարդկանց մոտ սեռական խնդիրների դեմ պայքարում: Կանանց և տղամարդկանց համար նախատեսված այլ աֆրոդիզիակ մթերքները պարունակում են կամ տրամադրություն բարելավող նյութեր (շոկոլադ և չիլի պղպեղ), կամ մարմնի համար օգտակար վիտամիններ (մեղր՝ վիտամին B, ավոկադո՝ վիտամին E, ելակ՝ վիտամին C) և հանքանյութեր (ոստրեները և ընկույզները պարունակում են ցինկ):
2. Կատարեք Կեգելի վարժություններ
Կեգելի վարժությունները նախատեսված են կոնքի մկանները ամրացնելու համար: Կանայք նկատել են, որ Կեգելի վարժություններ կատարելուց հետո սեռական հարաբերության ժամանակ զգացողություններն ավելի են սրվել։ Այս վարժությունները կարող են դրականորեն ազդել երկու զուգընկերների մտերմության և սեռական հաճույքի վրա: Կանանց ավելի ուժեղ մկանները հանգեցնում են ավելի ինտենսիվ օրգազմի: Տղամարդկանց զգացողություններն ուժեղանում են հեշտոցում առնանդամի ամուր սեղմումից՝ ձեռքբերովի առաձգականության շնորհիվ։ Կեգելի վարժությունների առավելությունները լիովին զգալու համար միզելիս ձեր կոնքի հատակի մկաններով պահեք մեզի հոսքը: Բավական է այս մկանները կծկել և թուլացնել օրական 3 անգամ 10 կրկնում։ Վարժությունը կարելի է կատարել ցանկացած ժամանակ՝ աշխատավայրում, մեքենա վարելիս կամ գրքով պառկած բազմոցին։
3. Փորձեք «կեղտոտ զրույցներ»
Մեր մարմնի ամենասեքսուալ օրգանը ուղեղն է, և հենց դրանից է առաջանում սեռական ցանկությունը։ Ահա թե ինչու է «կեղտոտ զրույցը» (սեքսի մասին կոպիտ կամ անպարկեշտ ձևով խոսելը) այդքան գրգռիչ: Փափագը սկսվում է ուղեղի այն հատվածում, որը կոչվում է հիպոթալամուս, որը պատասխանատու է տեստոստերոնի արտադրության համար: Ամիգդալան վերահսկում է վախը: Ձեր արձագանքը կեղտոտ խոսքերին կամ խոսակցության առարկան ինքնին կախված է ուղեղի այս երկու հատվածներից, բայց տղամարդկանց և կանանց համար դա տարբեր է: Ինչու են տղամարդիկ սիրում կեղտոտ խոսել. ուժեղ սեռի ներկայացուցիչներն ունեն ավելի մեծ հիպոթալամուս, ուստի նրանք ավելի ակտիվ են սեռական առումով, և նրանց լիբիդոն ավելի բարձր է: Ամիգդալան, որը թույլ է տալիս մարդուն ազատվել և բացահայտել գաղտնի ցանկությունները, ակտիվանում է զուգընկերոջ մոտ և նրան ենթարկվելուն հակված դարձնում:
4. Փորձեք ռիսկի դիմել
Հետազոտողները պնդում են, որ զուգընկերոջ հետ ադրենալինը բարձրանցնող միջոցառումներում մասնակցելը (թրիլլեր դիտել, ժայռամագլցում և այլն) առաջացնում է գրգռման հորմոններ։ Սթրեսային իրավիճակներում ադրենալինն արտազատվում է արյան մեջ: Հետո ուղեղը արտազատում է դոպամին ՝ հաճույքի հորմոն, որը պարգևատրում է օրգանիզմին' սթրեսը հաղթահարելու համար: Սեռական ակտիվությունից հետո ձեր զուգընկերոջ հանդեպ ցուցաբերած ջերմությունը, անշուշտ, կուժեղանա։ Եթե չեք սիրում սուր զգացողություններ, ապա միասին զբաղվեք սպորտով: Էֆեկտը նման կլինի:
5. Լցրեք ձեր արկղը սեքս-խաղալիքներով. խաղալիքները միայն երեխաների համար չեն:
Կան բազմաթիվ սարքեր, որոնք նախատեսված են խթանման կամ մարմնի տարբեր մասերում սենսացիաներ զգալու ձեր կարողությունը բարձրացնելու համար: Բոլոր սեքս-խաղալիքները տարբեր են. ուսումնասիրեք, թե ինչն է ձեզ համար առավել հարմար (ի դեպ, դրա համար պարտադիր չէ, որ զուգընկեր ունենաք):
6. Խոսեք հետո
Սեքսից հետո զուգընկերոջ հետ խոսելը կարող է բարելավել ձեր հարաբերությունները: Քննարկելով ձեր երևակայությունները կամ այն, ինչ ձեզ դուր է գալիս, կարող են օգտակար լինել ձեր հարաբերությունների և սիրային կյանքի համար: Եթե կարողանաք անկեղծ, անձնական խոսակցություններ վարել բարձերի վրա պառկած, ապա կտեսնեք դրական ազդեցություն և ակնհայտորեն կերկարաձգեք սեքսի հաճույքը: