Հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայտնի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով հայազգի գործարար, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է պրոդյուսերի եւ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։
Հրապարակմանը կից Քիմը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ հայ եղբայր»։ Հրապարակումն ուղեկցվում է Հայաստանի դրոշի գույներով էմոջիներով։
Հիշեցնենք, որ լուսանկարն արվել է 2019 թվականին, երբ Քիմ Քարդաշյանն այցելել էր Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին։ Նրան ուղեկցում էին զավակները, քույրն ու նրա երեխաները։