Կոմիքսների հերթական շարքը, որը կոչվում է «Սուպերմեն. Կալ-Էլի» որդին, անսովոր կլինի: Այն պատմում է Ջոն Քենտի մասին, ով դառնում է մարդկության փրկիչը իր հորից՝ առաջին Սուպերմեն Քլարկ Քենտից հետո: Միեւնույն ժամանակ, նոր Սուպերմենը ռոմանտիկ հարաբերությունների մեջ կմտնի լրագրող Ջեյ Նակամուրայի հետ:
Առաջին մանրամասները
Պատմվածքում Ջոնը սիրահարվում է Ջեյին «հնարավոր բոլորին փրկելու հետևանքով առաջացած հուզական և ֆիզիկական ուժասպառությունից» հետո: Պատմության այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում, սակայն հրատարակիչն արդեն հրապարակել է նոր կոմիքսի պատկերը, որում Ջոն Քենտը համբուրվում է լրագրող Ջեյ Նակամուրայի հետ:
Կոմիքսների նոր շարքում, որը հրատարակվել է այս տարվա հուլիսին, Ջոն Քենթը զբաղվում է ժամանակակից աշխարհի համար սովորական բաներով. պայքարում է գլոբալ տաքացման հետևանքով առաջացած անտառային հրդեհների դեմ, օգնում է կանխել դպրոցներում կրակոցները և բողոքում փախստականների արտաքսման դեմ:
«Ես հասկացա, որ եթե մենք փոխարինենք Քլարկ Քենտին մեկ այլ սպիտակամորթ, հետերոսեքսուալ տղամարդով, բաց կթողնենք ինչ-որ կարևոր բան», - ասաել է կոմիքսների հեղինակ Թոմ Թեյլորը:
Ի զարմանս իրեն` պարզվել է, որ DC Comics-ն արդեն մտածում էր նույն ուղղությամբ: «Վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցան մեծ փոփոխություններ: Հինգ կամ տասը տարի առաջ դա շատ ավելի դժվար կլիներ, բայց այժմ ես կարծում եմ, որ վերաբերմունքը շատ ավելի դրական է դարձել», - ասել է Թեյլորը:
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում ոմանք սկսել են իրեն թրոլինգ անել, բայց ընդհանուր առմամբ, Սուպերմենի սյուժեի նոր շրջադարձի արձագանքը դրական էր:
«Ինձ ասացին, որ մարդիկ կարդում են այդ մասին և լացում ուրախությունից: Նրանք երբեք չէին մտածի, որ իրենց կարող են տեսնել Սուպերմենի` կոմիքսների ամենակարևոր սուպերհերոսի կերպարում», - ասել է սցենարիստը BBC-ին: