Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ էլեգանտ կերպարում է:
Հրապարակված լուսանկարին կից նա գրել է.
«Թումանյանն ասում էր,- Օրեր են, կմթնեն, անց կկենան:
Էդպես էլ ապրում ենք: Վատ օրերին շուտ ուզում ենք «ճամփել», լավ օրերը ձգում ենք ամեն կերպ:
Բայց դե արագ են իրար փոխում էդ անդադար ու արագ շարժվող գիշերն ու ցերեկը: Ու պետք է հասցնել...
Հասցնել զգալ արևի տաքը, ընկերության ջերմը, ընտանիքի սերն ու աշխատանքի արդյունքը, սիրո գոյությունն ու ներումի քաղցրությունը:
Արած բարությունը և անտեսած վատությունը, պետք է ուղղակի հասցնել:
... ընդամենը 15 օրվա առաջվա լուսանկար է, բայց ինչերի միջով անցանք:
Ու հայացքները հիմա տարբեր են արդեն, ինչպես մի տարի առաջ, ինչպես ամեն տարի, երբ թանկ, անգին բան ես կորցնում՝ մի կտոր քեզնից: ԿԱՄ ՔԵԶ՝ամբողջությամբ...
Ու էդպես կորցնելով՝ քեզ թվում է էլ չկաս ու չես էլ լինի:
Հետո լռվում ես քո մեջ: Մարում ես լույսերդ ու լռում: Որովհետև էլ չկաս...
Ու մեկ էլ մի տառ ես ստանում, բառ, սիրո մի կաթիլ, ընկերական տաքից մի բուռ, անծանոթից մի խոսք կամ գրկախառնություն, արևի շող կամ սիրուն հնչյուն ու..նորից գործի ես դնում շարժիչդ...
Կյանքը հենց դա է. անվերջ ընթացող գնացքը, որի վերջին կանգառը ոչ ոք էդպես էլ չի տեսնում...
Ամբողջ ծակոտիներով զգացեք աշնան արևի տաքը, էնքան սիրուն բաներ է ասում, և որևէ ծառի մոտ մի քիչ կանգնեք, հետը ապրեք, էներգիայի վերականգնման խնդիր ունենք ուրբանիզացված ու չարացած միջավայրում: Շատ ունենք...(նհ)»: