Ոճաբան Մադոննա Հարությունյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանություններում անդրադառնալով աղջիկ երեխաների միջազգային օրվան:

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մադոննան պատկերված է դստեր՝ Անաիսի հետ։ «Նման օրերն ավելի շատ տխրելու առիթ են առաջացնում ինձ մոտ, քանի որ միանգամից հիշում եմ մեր երկրում տիրող սեռական խտրականությունը, որտեղ տղայի դիրքը «գերազանցող» է: Աղջիկը պարգեւ է, ինչպես եւ տղան։ Եկեք միասին ավելի շատ կրթվենք ու կանխենք մեր շրջապատում սելեկտիվ աբորտները»,- գրել է երիտասարդ մայրիկը։