Կարճ տեսանյութերի սոցիալական ցանց TikTok-ը գերազանցել է ամսական 1 միլիարդ ակտիվ օգտագործողների թիվը: Երկուշաբթի օրն ընկերությունը հայտարարեց այս հաջողության մասին:
«Ամբողջ աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ այժմ ամեն ամիս այցելում է TikTok՝ զվարճանալու, սովորելու, ծիծաղելու կամ ինչ-որ նոր բան հայտնաբերելու համար»,- ասվում է TikTok-ի գրառման մեջ:
App Annie հետազոտական վիճակագրության հարթակի համաձայն, TikTok-ը դարձավ աշխարհում ամենահայտնի հավելվածը 2020 թվականին՝ ավելի քան 2 միլիարդ ներբեռնումներով։
Սոցիալական ցանցի պատմությունը սկսվել է 2016 թվականին՝ Douyin կարճ տեսանյութերի գործարկմամբ, որի մասին հայտարարել է չինական ByteDance ընկերությունը: 2017 թվականին ByteDance-ը ձեռք բերեց Musical.ly կարաոկե ծրագիրը, իսկ մեկ տարի անց երկու ծրագրերը միացվեցին և դարձան TikTok: Չինաստանում, որտեղ գտնվում են բոլոր օգտագործողների ավելի քան 60%-ը, հավելվածը դեռ հայտնի է՝ որպես Douyin։
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Թրամփի վարչակազմը սպառնում էր արգելել հավելվածը, եթե ByteDance-ը այն չվաճառեր ԱՄՆ-ում գտնվող ընկերությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործարքի շրջանակում TikTok-ը ստեղծել է ամերիկյան իրավազորությամբ և ԱՄՆ-ում գտնվող նոր ընկերություն' TikTok Global անունով: Նոր ընկերության բաժնետոմսերի մեծ մասը պետք է պատկանեին ամերիկացի ներդրողներին (ներառյալ՝ Oracle-ը և Walmart-ը): Սակայն, այդ ժամանակ գործարքը տեղի չունեցավ: Դա պայմանավորված է նրանով, որ Դոնալդ Թրամփը լքել է իր պաշտոնը: