Ձեռներեց և հեռուստաաստղ Քայլի Ջենները նկարահանվել է ամբողջովին մերկ՝ գովազդելով սեփական Kylie Cosmetics ապրանքանիշի նոր հավաքածուն: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Instagram-ի նրա էջում:
Համացանցում տեղադրված տեսանյութում 24-ամյա հայտնին կեցվածք է ընդունում մազերն արձակած ու առանց շորերի՝ կեղծ արյուն քսելով ամբողջ մարմնին: Այս հրապարակմամբ Ջենները հայտարարել է «A Nightmare on Elm Street» ֆիլմի հետ համատեղ հավաքածուի թողարկման մասին, որը ժամանակով համընկնում է Հելոուինի հետ: Հրապարակումը հավաքել է ավելի քան 14 միլիոն դիտում: