Այսօր երգչուհի Նարե Գևորգյանի ծննդյան տարեդարձն է. երգչուհին դարձավ 31 տարեկան:

Նարեն Ինստագրամի իր էջում կիսվել է տոնական ֆոտոշարքով, որում պատկերված է վարդագույն տոպով և սպիտակ տաբատով: Նա ձեռքին բռնել է բաց վարդագույն տորթ և կեցվածքներ ընդունել տեսախցիկի դիմաց:

«Ծնունդս շնորհավոր»,- կադրերին կից գրել է արտիստը:

Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները շնորհավորել են Նարեին և հիացական խոսքեր հղել նրան:

«Լույսի կտոր»,- գրել է օգտատերերից մեկը: