57 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ուիլի Գարոսնը, որը հայտնի է սերիալներում, այդ թվում «Սեքսը մեծ քաղաքում» ու «Ընկերները» նախագծերում կատարած դերերով։ Այդ մասին «Ինստագրամ» սոցիալական ցանցում հայտնել է նրա որդեգիր որդին՝ Նեյթեն Գարսոնը։

«Հանգչիր խաղաղությամբ, հայրիկ, ես այնքան ուրախ եմ, որ դու ինձ հետ կիսել ես այդքան շատ ճամփորդություններ եւ կարողացել ես այդքան շատ բանի հասնել»,- գրել է արտիստի որդին։

Բացի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից, որում Գարսոնը կատարել է գլխավոր հերուսուհու լավագույն ընկերոջ դերը, նա գլխավոր դերերից մեկն է կատարել «Սպիտակ օձիք» սերիալում։ Գարոսնը նաեւ էպիզոդիկ դերերում նկարահանվել է «Արջամկան օրը» եւ «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմերում։ Դերասանը տարբեր սերիալներում եւ կինոյում ընդհանուր առմամբ 150 դեր է կատարել։