Ներկայացնում ենք 5 համեղ ուտեստ հավով:

1. Հավի կրծքամիս՝ խրթխրթան պանրով կեղևով, կարտոֆիլով, պղպեղով և սոխով

Բաղադրիչները՝

4 հավի ֆիլե
500 գ կարտոֆիլ
1 գլուխ սոխ (շերտերով կամ բարակ օղակներով կտրտել)
1 կանաչ բուլղարական պղպեղ (շերտերով կտրտել)
1 բարակ կարմիր պղպեղ (շերտերով կտրտել)
4 պճեղ սխտոր
Ձիթապտղի յուղ
Քերած պարմեզան
Չերրի լոլիկ
Ռեհանի տերևներ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
Թավայի վրա փայլաթիթեղ դիր և վրան յուղ քսիր: Ջեռոցը տաքացրու մինչև 250°С: Սխտորը, սոխը, կարմիր պղպեղը և 4 մասի բաժանված կարտոֆիլը լցրու փայլաթիթեղի վրա: Դիր ջեռոցը, թավայի մեջ յուղ տաքացրու: Քերած պարմեզանը խառնիր համեմունքներին (ավելի լավ է՝ առանց աղի) և հավի միսը դիր թավայի մեջ: Ֆիլեն տապակիր, մինչև պատրաստ լինի: Ռեհանով, լոլիկով և ձիթապտղի յուղով աղցան պատրաստիր: Ֆիլեն մատուցիր կարտոֆիլով պանրի մեջ, սոխով, պղպեղով և աղցանով:

2. Բալզամիկ քացախով շոգեխաշված հավի միս

Բաղադրիչները՝

6 կտոր հավի ֆիլե
1 կտրտած գլուխ սոխ
1 բաժակ բալզամիկ քացախ
1 քառակուսաձև կտրտած լոլիկ
Օրեգանո, ռոզմարին, ուրց, չոր ռեհան
Սխտոր և համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը՝
Հավի ֆիլեի վրա աղ և պղպեղ արա: Թավայի մեջ յուղ տաքացրու: Ֆիլեն տապակիր երկու կողմից, մինչև կեղև ստանա, ավելացրու համեմունքները և սոխը: Տապակիր ևս 2-4 րոպե միջին կրակի վրա, մինչև սոխը դեղնի:

Խառնիր բալզամիկ քացախը և չոր բույսերը, լոլիկը: Խառնուրդը լցրու հավի վրա: Եփիր, միչև հավը վարդագույն-ոսկեգույն դառնա: Ցանկության դեպքում կարելի է ձողաձև կտրտած բուլղարական պղպեղ ավելացնել:

3. Հավի կրծքամիս՝ լցոնած սպանախով

Բաղադրիչները՝

4 հավի ֆիլե
1/2 տուփ մայոնեզ
2 պճեղ սխտոր (մանր կտրտել)
1 փաթեթ սառեցված սպանախ
1/2 բաժակ քերած և պյուրե դարձրած ֆետա պանիր
4 շերտ բեկոն
Պատրաստումը՝
Խառնիր պանիրը, սպանախը, սխտորը, համեմունքները, մայոնեզը: Կտրիր ֆիլեն, որպեսզի «գրպանիկ» ստացվի, որի մեջ պետք է լցնել ստացված խառնուրդը: Ֆիլեն փաթաթիր բեկոնի շերտով և ամրացրու ատամի փայտիկով: Ֆիլեն դիր փակ, յուղով պատված ամանի մեջ և եփիր մինչև 200°C տաքացված ջեռոցում 1 ժամ: Հետևիր, որ հավի միսը շատ չչորանա:

4. Հավի մսով ռուլետ

Բաղադրիչները՝

4 հավի ֆիլե
2 ճ/գ թարմ թակած օրեգանո
100 գ ֆետա
1/2 թ/գ կիտրոնի կեղև
4 պճեղ սխտոր
1/2 բաժակ չոր սպիտակ գինի
Կիտրոն
2 ճ/գ կիտրոնի հյութ
Ձիթատղի յուղ
Պատրաստումը՝
Հավի ֆիլեն ծեծիր և վրան լցրու օրեգանոյի, ֆետա պանրի, մանր կտրտած սխտորի և կիտրոնի կեղևի խառնուրդը: Այնպես տարածիր, որ ծայրերն ազատ մնան: Ռուլետ պատրաստիր, ամրացրու ատամի փայտիկով: Թավայի մեջ յուղ տաքացրու և ռուլետները տապակիր, մինչև ոսկեգույն կեղև ստանան:

Հետո դրանք եփիր ջեռոցում փակ ամանի մեջ, մինչև պատրաստ լինեն: Հետո ռուլետների վրա լցրու գինի, կիտրոնի հյութ և արգանակ: Հասցրու եռման վիճակի թավայի մեջ, մինչև հեղուկի կեսը գոլորշանա: Թող ռուլետները սառչեն և օղակաձև կտրտիր: Կարող ես մատուցել թարմ բանջարեղենով և կանաչիով:

5. Սխտորով հավի միս

Բաղադրիչները՝

4 կտոր հավի ֆիլե
1/4 բաժակ պաքսիմատ
1/4 բաժակ քերած պարմեզան
1/4 բաժակ ձիթապտղի յուղ
2 պճեղ սխտոր
Պատրաստումը՝
Ջեռոցը տաքացրու մինչև 220°С: Ձիթապտղի յուղ տաքացրու մանրացված սխտորի հետ (մի քանի րոպե): Մեկ այլ ամանի մեջ խառնիր պանիրը և պաքսիմատը: Հավի կտորները թաթախիր նախ յուղի, ապա՝ պանրի մեջ: Հավի միսը դիր թավայի մեջ և եփիր ջեռոցում 30-35 րոպե: Քնջութը և մեղրն ուտեստին նոր համ և անմոռանալի բույր կհաղորդեն: