Անցյալ տարի գարնանը ընկերուհիներիցս մեկի հետ գնացել էինք երևանյան բոհեմական (ծիծաղս գալիս է այս երկու բառերի համադրությունից) խնջույքներից մեկին: Շուրջբոլորս արհեստական հայացքներով ու տհաճ ժպիտներով մարդիկ էին, ում հետ հետո ավելի մոտիկից էի ծանոթանալու ու ավելի էի խորշելու: Հիանալի երաժշտություն էր հնչում, ամեն դեպքում: Եվ եթե ալկոհոլի մեծ քանակը չլիներ, գուցե դեն նետեի բարձրակրունկներս ու դուրս գայի ծխով ու սեքսով լի այդ տարածքից: Ինչ-որ լուսանկարիչներ (պարզվում է՝ Երևանում լուսանկարչական սարք ունեցող ցանկացածն արդեն լուսանկարիչ է) գլամուրային պաստառի մոտ լուսանկարում էին չափից դուրս երկար կամ չափից դուրս կարճ զգեստներով աղջիկների, ում դեմքից անպակաս էր դասական «duckface»-ը: Ինչ մեղքս թաքցնեմ, մի երկու անգամ էլ ինձ չխկացրին:More...

Այն ժամանակ, երբ բազկաթոռներից մեկի վրա թագուհու պես բազմած ձեռքիս մեջ պտտացնում էի սառույցով վիսկիի հերթական բաժակը, ինձ մոտեցավ քառասունին մոտ մի տղամարդ: Բարձրահասակ էր, հրեշի նման կապույտ աչքերով, կարճաթև սպիտակ վերնաշապիկի տակից երևում էին ձեռքի դաջվածքների մի մասը, հաստ կարմիր շրթունքներ ուներ ու ինձ խելքահան անող երկու օրվա չսափրված այտեր: Ընդհանուր առմամբ եթե գինովցած չլինեի, պիտի որ նրանից վախենայի, բայց այդ պահին նա ինձ այնքան գրավիչ թվաց, որ աչքերս կլորացնելով ժպտացի նրան: Հավանաբար շատ հիմար տեսք ունեի: Նա նստեց կողքս ու ականջիս շշնջաց. «Ո՞ր համարի կոշիկ ես հագնում»: Անսպասելիությունից սկսեցի ծիծաղել, և նա ձեռքը շատ վստահաբար դրեց ծնկիս: Օպա! Այդ պահին դա ինձ ամենասեքսուալ ժեստը թվաց, գուցե իսկապես այդպես էր, չգիտեմ: Գուցե եթե նա այդքան սատանայական գեղեցկություն չունենար, ես նրան մի լավ ապտակ հասցնեի: Ընդհանրապես արտաքինը մահու չափ կարևոր է, գոնե ինձ համար: Բայց արտաքինից ավելի կարևոր խնամվածությունն է: Իսկ նա շաաաատ խնամված էր, իսկ օծանելիքի բույրը, կարծես, հատուկ էր ընտրել, որ խելքահան անի: Մի խոսքով՝ ինձ մոտ սկսեց մեկանգամյա սիրահարվածությունը, որը կամ պետք է ավարտվեր սեքսով կամ մի շաբաթյա դեպրեսսիայով: Ես նրան տվեցի հեռախոսիս համարը:

Հաջորդ օրն առավոտյան 6-ին հեռախոսիս զանգ է գալիս: Աշխարհի տակ եղած բոլոր հայհոյանքները մռթմռթալով վերցնում եմ հեռախոսս ու էկրանին տեսնում «Kapuyt achqerov hresh» անունը: Մի քանի վայրկյան պահանջվեց, մինչև հիշեմ, թե ինչ է կատարվում: Հիշեցի... Որոշեցի չպատասխանել, ապա պատասխանել, ապա չպատասխանել: Մինչ որոշում էի, զանգերը դադարեցին: Հիշեցի նրա օծանելիքի բույրն ու հետ զանգեցի:

-Բարի լույս, գեղեցկուհի:

-Բարիիիի...

-Ուզու՞մ ես այսօր հանդիպենք:

-Մի տեսակ տարօրինակ չե՞ս համարում, որ առավոտյան 6-ին զանգահարում ես աղջկան ու հանդիպում առաջարկել:

-Ահ, կներես, սաղ գիշեր չեմ քնել, աշխատում էի, ինձ թվաց դու էլ քնած չես լինի:

Նա ինձ հետ այնպիսի ձայնով էր խոսում, կարծես հենց այդ պահին սեքսով էր զբաղվում:

-Չէ, քնած էի, բայց նորմալ ա:

-Հանդիպում ե՞նք:

-Որտե՞ղ:

-Իմ բնակարանում: Ես քեզ հասցեն կասեմ: Բայց մինչ այդ արի մի քանի բան քննարկենք: Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի:

Եվ նա ինձ մանրամասն նկարագրել, թե ինչ հագնեմ ու ինչպիսի տեսք ունենամ.

-Կհագնես սև ներքնազգեստ ու զուգագուլպաներ: Հա ու դեզոդորանտ չօգտագործես, վրադ ոչ մի կրեմ կամ յուղ չքսես: Դու ինչ-որ ցանկություն ունե՞ս ինձ հետ կապված:

Այ քեզ զարմանալի խաղ, մտքովս անցավ: Գի՞ժ է: Բայց դուրս եկավ: Ես էլ հավեսի ընկա:

-Ես առանձնապես պատվերներ չունեմ,- ծիծաղելով ասացի:

-Շատ լավ, ուրեմն քեզ ավելի ուշ sms կանեմ, կգրեմ ուր գաս ու երբ: Պակա, կյանք:

Այ քեզ բան: Հեռախոսը կախեցի ու սկսեցի ծիծաղել: Ոչ երնեկ այն կնոջը, որ միշտ նրա կողքին կլինի:

Երեկոյան պատրաստ էի: Ամեն ինչ իր ուզածով էի արել: Ինչ խոսք, «թույն» տեսք ունեի: Նա դիմավորեց ինձ շենքի մուտքի մոտ: Այսօր ավելի վախենալի տեսք ուներ: Բայց դե միևնույն է, գրավիչ տղամարդ էր: Միասին բարձրացանք նրա բնակարան: Նա գեղեցիկ սեղան էր պատրաստել, անուշաբույր մոմեր էր դրել: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, ինձ դուր եկավ: Մոտ երկու ժամ զրուցելուց հետո ինձ թվում էր, թե մենք այդպես էլ սեքսով չենք զբաղվի: Բայց նա հանկարծ հարձակվեց վրաս: Տապալեց ինձ գետնին ու սկսեց գազանաբար համբուրել: Մի քանի վայրկյանում մերկացրեց ինձ ու կարգադրեց գնալ ննջասենյակ ու սպասել իրեն: Ապշած ու արդեն իսկ ինձ կորցրած գնացի ննջասենյակ ու պառկեցի անկողնուն: Շուտով նա էլ եկավ, դանդաղ մերկացավ, հագուստը խնամքով տեղավորեց աթոռին ու մոտեցավ ինձ: Վրաս միայն ներքնազգեստս ու զուգագուլպաներս էին: Նա զգուշորեն նստեց վրաս, հարցրեց՝ արդյոք ծանր չէ: Ես գլուխս բացասաբար շարժեցի: Նա կռացավ ու համբուրեց ինձ: Սպասում էի, որ համբույրն էլ դաժան կլինի, բայց այն շատ նուրբ էր: Այն ժամանակ, երբ թուլացել էի և մտածում էի, որ շատ էլ ռոմանտիկ սեքս ենք ունենալու, նա հանկարծ մատներն ուժեղ մտցրեց հեշտոցս ու դուրս հանելով սկսեց ագահորեն ծծել դրանք: Այդպես մի քանի րոպե շարունակ: Ապա հանեց զուգագուլպաներս ու սկսեց ծծել ոտքիս մատները: Անկեղծ ասած տարիների ընթացքում այդպես ոչ ոք չէր արել: Պարզվում է՝ ոտքերի մատները կնոջ էրոգեն գոտիներից են: Թեև պետք է ասեմ՝ անսովոր էր: Նույն բախտին արժանացան թևատակերս. նա անդադար լիզում էր դրանք:

-Գժվում եմ հոտիդ համար,- շշնջում էր նա:

Մենք այդպես էլ սեքս չունեցանք: Այն ժամանակ, երբ նա գլուխը մտցրել էր ոտքերիս արանքը, նա օրգազմ ստացավ, ապա ինձ էլ հասցրեց օրգազմի: Ապա լուռ վեր կացավ, համբուրեց ճակատս ու ասաց, որ խենթացնող եմ:

Նա ֆետիշիստ էր: Ամենադասական ֆետիշիստ: Իսկ ես, ինչպես պարզվեց, այդքան էլ չեմ սիրում իրենց, թեև նրանք կարող են ապշեցուցիչ օծանելիք ու կապույտ աչքեր ունենալ:

Ես նույնպես հագնվեցի: Նա հյուրասենյակում ծխում էր:

-Այլևս չեմ զանգում քեզ, չէ՞,- հանգիստ տոնով ասաց նա:

-Մի տեսակ չէ,-ժպտացի:

-Ես տաքսի կկանչեմ:

-Չէ, մերսի, ուզում եմ մի քիչ քայլել:

-Լավ, գեղեցկուհի: Դու շատ լավն ես:

Ժպտացի ու դուրս եկա:

Ես ֆետիշիստներին չեմ սիրում: Դա միանշանակ է:

Նյութի աղբյուր՝ http://miaoragir.wordpress.com/2013/08/06/hresh/