Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է նախքան երեխային լույս աշխարհ բերելն ու արդեն որդու հետ։ «Մեր կյանքի սերը»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։
Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանը ծնողներ են դարձել օգոստոսի 18-ին։