Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը կրում է ծաղկավոր պրինտով հանդերձանք, գլխակապ։ Լիլիթն ընտրել է վառ ու արտահայտիչ շպար։

Հրապարակմանը կից նա գրել է․

«Մի մոռացեք, թե որտեղից եք դուք ծննդով։ Մի մոռացեք ձեր արմատները։ Գեղեցկությունը հոգու պարզության մեջ է։ Հիմա նորաձև է գլամուր լինելը, բայց ես կարծում եմ, որ միշտ նորաձև է պարզ և իրական լինելը»։