Կոնսպիրոլոգիական տեսությունների շատ կողմնակիցներ մեղադրում են տիեզերական ընկերությանը ֆոտոշոփ օգտագործելու և Տիեզերքի լուսանկարները կեղծելու մեջ։ Նշում են, թե մենք դրա պատճառով չենք ստանում հնարավորություն, թե իրականում ինչ տեսք ունեն մոլորակներն ու երկնային այլ մարմինները։
Սակայն ՆԱՍԱ-ն չի էլ թաքցնում այդ փաստը։ Գոյություն ունի լուսանկարի երկու տեսակ՝ նախատեսված գիտնականների և լայն հանրության համար։ Առաջինդ եպքում գիտնականներին լուսանկարները տրամադրվում են հենց սկզբնական տեսքով, իսկ երկրորդ դեպքում՝ մանրամասնորեն մշակվում են՝ առավել վառ տեսք տալու համար դրանց։
Բանն այն է, որ իրական կադրերն ամենևին գրավիչ չեն։ Հիմնականում դրանք սև ու սպիտակ են, ինչպես նաև խամրած են։ Բնականաբար՝ նման լուսանկարները մարդկանց չեն հետաքրքրի, քանի որ մենք սիրում ենք գեղեցիկ, գունավոր լուսանկարներ։
Տիեզերական մարմինների լուսանկարների մշակմամբ զբաղվում է մասնագետների մի ամբողջ խումբ։ Եթե սկզբնական լուսանկարները համեմատենք նրանց կողմից մշակված լուսանկարների հետ, ապա կթվա, որ ՆԱՍԱ-ն մեզ բոլորիս խաբում է։
Հնարավոր է տեսնել նաև բազմաթիվ իրական լուսանկարներ, որոնք հրապարակվում են պաշտոնական կայքերում։ Դրանք գաղտնի չեն և հասանելի են յուրաքանչյուր օգտատիրոջ։ Սակայն, հավատացեք՝ դրանք կհետաքրքրեն միայն գիտնականներին։