Անալ սեքսը կարող է հաճույք պատճառել, եթե ճիշտ մոտեցում գտնեք: Սակայն այն կարող է հանգեցնել նաեւ տհաճ հետեւանքների: Թե որ դեպքերում է անալ սեքսն արգելվում' կարդացեք մեր հոդվածում.

Դուք հարբած եք

Շատ կանայք հավատում են, որ անալ սեքիսց առաջ ավելի լավ է խմել, որպեսզի ամեն ինչ ավելի հեշտ ընթանա: Ճի՞շտ է այդպես անելը. իհարկե, ոչ: Չնայած ալկոհոլը կարող է իրականում օգնել ձեզ հանգստանալ, սակայն այն թուլացնում է ֆիզիկական զգացողությունը, և դուք չեք կարողանա անմիջապես զգալ, երբ ինչ-որ բան այնպես չընթանա: Անալ սեքսը երբեք չպետք է ցավոտ լինի. անսովոր' այո, բայց ցավոտ' երբեք: Ցավը միշտ ազդանշան է, որ ինչ-որ բան այն չէ:

Բայց այս ազդանշանն անհրաժեշտ է նաև իրավիճակը վերահսկելու համար:

Ունեք միկրովնասվածքներ

Դուք կարող եք զգալ դրանք, երբ զուգարան գնաք: Եթե այդ պահին այրող ցավ կամ տհաճություն զգաք, ամենայն հավանականությամբ, անալ հատվածում միկրովնասվածքներ ունեք, և, հավատացեք, ներթափանցման ընթացքում զգացողությունները շատ ավելի վատ կլինեն: Տե՛ս առաջին կետը. ցավ չպետք է լինի: Եթե կարծում եք, որ «այնտեղ» ինչ-որ բան այն չէ, ավելի լավ է ռիսկի չդիմեք:

Պետք չէ անալ սեռական հարաբերություն ունենալ, եթե ունեք աղեստամոքսային որևէ հիվանդություն:

Դուք այնքան էլ չեք վստահում ձեր զուգընկերոջը

Չնայած որ ցանկացած սեռական շփում սեռավարակներ փոխանցելու վտանգ է ներկայացնում, սակայն անալ սեքսը ՄԻԱՎ-ով վարակվելու շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում: Այժմ մենք խոսում ենք «ընդունող» զուգընկերոջ վարակվելու ռիսկի մասին, և դա 30 անգամ ավելի բարձր է, քան հեշտոցային սեքսի դեպքում: Մի մոռացեք պահպանակի մասին:

Դուք ձեռքի տակ քսանյութ չունեք

Նույնիսկ չմտածեք' ոչ մի յուղ, օճառ և շամպուն ... և, իհարկե, ոչ մի թուք: Այն պետք է լինի բացառապես քսանյութ անալ սեքսի համար, որը մի փոքր ավելի խիտ է, քան հեշտոցային սեքսինը: Անալ սեքսի համար քսանյութը պետք է բավականին շատ լինի:

Դուք փնթի եք

Անալ սեքսի ժամանակ առնանդամը գտնվում է հետանցքում, որտեղ կղանքի կուտակում չկա, ուստի լուրջ միջադեպի վտանգ չի սպառնում ձեզ: Բայց կա մեկ «բայց». զուգարան գնալուց հետո պատահում է, որ աղիների պատերին հետքեր են մնում, որոնք, իրենց հերթին, կարող են մնալ պահպանակի վրա:

Անալ սեքսը անալ սեքս է, ինչը նշանակում է, որ դուք շփվելու եք աղիքների հետ, այսինքն՝ միշտ կեղտոտվելու վտանգ կա: Եթե կարծում եք, որ լիովին պատրաստ չեք նման անակնկալների, ավելի լավ է հրաժարվել այդ մտքից:

Ձեզ դուր չի գալիս

Ձեզ պետք չէ անալ սեքսով զբաղվել, եթե ձեզ դուր չի գալիս այն: Նույնիսկ եթե նա փորձի համոզել ձեզ, նույնիսկ եթե խոստանա, թե ձեզ դուր կգա, միևնույնն է' չհամաձայնվեք: Որպեսզի անալ սեսը ձեզ դուր գա, դուք նախ պետք է ամբողջովին հանգստանաք, իսկ դրան հնարավոր չէ հասնել, եթե ցանկություն չունեք: