Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Քրիստինան սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երգչուհին այն համադրել է բարձրակրունկների հետ։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ սեւ պայուսակն ու ժամացույցը։ «Երեւան»,- մեկնաբանություններում գրել է նա։