Budetezdorovy.ru կայքը գրում է, որ սննդի և քաղցկեղի միջև կապի հարցն ակտիվորեն քննարկվում է մասնագետների կողմից։ Անցկացվել են բազմաթիվ հետազոտություններ. դրանցից մեկի տվյալները ցույց են տվել, որ որոշ մթերքներ կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։
Ապխտած մթերք։ Ապխտած, շատ աղի կամ ցանկացած մսատեսակ, որը սինթետիկ հավելումներ է պարունակում, կարող է քաղցկեղային բջիջների առաջացման պատճառ դառնալ։
Գազավորված ըմպելիքներ։ Բոլոր գազավորված ըմպելիքները մեծ քանակով կալորիաներ, շաքար և քիմիական այլ հավելումներ են պարունակում։ Դրանք բոլորը վնասում են մեր առողջությունը։ Դրանք պարբերաբար օգտագործելու դեպքում կարող եք բախվել ոչ միայն որովայնի, երիկամների, լյարդի հետ կապված խնդիրների, այլև քաղցկեղի։
Չիփս։ Չիփսերը չափազանց վտանգավոր են դառնում այն պատճառով, որ պատրաստվում են շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Դա հանգեցնում է քաղցկեղային բջիջների առաջացման։ Դրանք պարունակում են տրանս-ճարպեր, արհեստական արոմատիզատորներ, ածխաջրեր, ներկեր և կոնսերվանտներ։
Միկրոալիքային վառարանում պատրաստված պոպկորն։ Սրանք վտանգավոր տարրեր են պարունակում։ Միկրոալիքային վառարանում պատրաստվելու ընթացքում արտադրում են թթուներ, որոնք կապում են ոչ միայն քաղցկեղի հետ։ Ըստ որոշ հետազոտությունների՝ սրանք կարող են անպտղություն, ձվարանների, ենթաստամոքսային գողձի քաղցկեղի հետևանք դառնալ։ Խնդիրներից խուսափելու համար պոպկորնը պատրաստեք տանը՝ օրգանական եգիպտացորենից և ձեթից։
Արհեստական աճեցված սաղմոն։ Սրանք շատ քիչ քանակով վիտամին D են պարունակում։ Միջավայրը, որտեղ աճեցնում են ձկներ, շատ է աղտոտվածությունը։
«Կեղտոտ» միրգ։ Առողջությանը չվնասելու համար համոզվեք, որ լավ լվացել եք միրգը հոսող ջրով։
Կոնսերվացված մթերք։ Շատ հետազոտողներ պնդում են, որ կոնսերվացված մթերքը կարող է կոնցերոգեն լինել։ Միևնույն ժամանակ, մեծ թիվ է կազմում նաև մասնագետների թիվը, որոնք նշում են, որ պարունակվող վնասակար միջոցների և քաղցկեղի առաջացման միջև ուղիղ կապ կա։