Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում եւ շրջազգեստ։ Աննան հավաքել է մազերն ու նախընտրել է բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց, նուրբ ականջօղեր։ «Լսեք ծաղիկների ձայնը, նրանք շշնջում են գեղեցիկի մասին»,- գրել է Աննան։