Անցյալ տարվա հոկտեմբերին Նովոկուզնեցկից մի զույգ ալկոհոլային խմիչքներ են օգտագործել, իսկ ավելի ուշ սկսել վիճաբանել: Վիճաբանությունն այնքան է զայրացրել 45-ամյա կնոջը, որ նա որոշել է իր ամուսնուն անպատիժ չթողնել: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Երբ տղամարդը պառկել է բազմոցին և դեմքը թաղել ներքնակի մեջ, կինն օգտվել է պահից և նստել նրա պարանոցի վրա, իսկ սիրեցյալի գլուխը պահել ոտքերով:
Նշվում է, որ միջինից ցածր հասակով կինը կշռում է ավելի քան 100 կիլոգրամ: Ամուսինը չի կարողացել դուրս գալ և շուտով մահացել է:
Դրանից հետո կինն սկսել է վախից գոռալ և փորձել է ուշքի բերել սիրեցյալին: Հարևանը բարձր ձայները լսելով` վազել է դեպքի վայր և շտապօգնություն կանչել, սակայն բժիշկները հայտնաբերել են տղամարդուն մահացած վիճակում: Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն ՝ «զոհի մահվան պատճառը շնչառական համակարգը փափուկ առարկայով փակելու պատճառով շնչահեղձությունն էր»: Կինը մասամբ ընդունել է մեղքը՝ ասելով, որ ընդամենը ցանկանում էր հանգստացնել ընտրյալին: