Ամերիկյան երգչուհի Մադոննան Մալավիի նախագահ Ջոյս Բանդային սխալներով լի նամակ է գրել՝ խնդրելով հանդիպել:
Huffington Post-ի փոխանցմամբ, 54-ամյա երգչուհին, ով Մալավիում բարեգործությամբ է զբաղվում, հերթական անգամ այցելել է աֆրիկյան այդ երկիր, բայց թշնամաբար է ընդունվել: Մալավիի նախագահ Ջոյս Բանդան հայտարարել է, որ Մադոննան չի կատարել աղջիկների համար 15 մլն դոլարով դպրոց կառուցելու՝ վաղուց տրված խոստումը: Դրա փոխարեն երգչուհին միայն գումար է տրամադրել արդեն գոյություն ունեցող դպրոցներում դասասենյակների վերանորոգման համար:
Հիշեցնենք, որ Մադոննան երկու որդեգրած երեխա ունի Մալավիից. Մերսին եւ Դեւիդը: