Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, ջինսե տաբատ է կրում, շապիկ եւ հետաքրքիր պիջակ։ Մարինկան արտահայտիչ շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, վզնոց։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ սիրուն», «էլեգանտ»։