Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով կյանքի մասին։
Իր Instagram-ում հրապարակված լուսանկարներում Նազենի Հովհաննիսյանը պատկերված է երգիչ Արա Մարտիրոսյանի հետ։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ գրառումը․
«Կյանքի ամեն մի դրվագ մի պատմություն է . սիրո, պայքարի, պարտության, հիասթափության և հույսի... Կյանքի ամեն մի դրվագ մեզ ձևավորում է ու հղկում...փշոտում կամ հարթում... Ամեն դեպքում անհավանական հետաքրքիր մի պրոցես է կյանք կոչվածը... և ցավոք ոչինչ հավերժ չի, ու ափսոս, որ ոչինչ հավերժ չի)))) #домой
Արդեն շատ շուտով ձեզ կներկայացնենք մեր՝ երգի չափ ապրած մի ամբողջ կյանքը... և կդառանա բոլորինը...»։