Փերիս Հիլթոնը 2021թ․-ին որոշել է դեպի լավը փոխել անձնական կյանքը. նա նախ հայտարարել է, որ պատրաստվում է մայր դառնալ եւ արդեն իսկ արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրա է անցնում, իսկ այժմ հայտնի է դարձել, որ նա ամուսնանում է։ Փերիսի ընկերը նրա 40-րդ տարեդարձին ծնկի է իջել նրա առաջ, իսկ դերասանուհին պատասխանել է՝ այո։

«Երբ հարազատ հոգի ես գտնում, ոչ միայն գիտես այդ մասին, այլեւ զգում ես։ Իմ սերն ու ես միասին ենք եղել մեր առաջին հանդիպումից, իսկ իմ ծննդյան օրը նա յուրօրինակ ուղեւորություն է կազմակերպել տրոպիկական դրախտ։ Երբեք մենք լողափով գնում էինք ընթրիքի, նա ինձ տարավ դեպի տնակը, որը զարդարված է ծաղիկներով եւ ծնկի իջավ»,- հայտնել է Հիլթոնը։

Փերիսի փեսացուն գործարար Քարթեր Ռեմն է, որը եղբոր հետ ստեղծել է VEEV Spirits պարֆյումի ապրանքանիշը։ Նա նաեւ ձեռնարկատիրության մասին գրքերի հեղինակ է։ Զույգը միասին է մեկ տարուց ավելի։