1. Առաջին հերթին գտնել նրանց, ում բախտը ժպտում է եւ միանալ նրանց
Բարոյապես, էմոցիոնալ եւ ֆիզիկական առումով մարդիկ լինում են «արգելակներ» եւ «շարժիչներ»։ Եղիր «շարժիչների» թիմում, ոգեշնչող ֆիլմեր դիտիր, մոտիվացնող գրքեր կարդա։
2. Սկսիր կառուցել «բախտս չի բերումից» դուրս գալու հիմքը
Ֆիզիկական վիճակը հիմք է։ Տրամադրվածությունը ճիշտ սնունդն է եւ օրվա ռեժիմը։ Սկսիր սպորտով զբաղվել։ 20 րոպե տեւողությամբ ՑԱՆԿԱՑԱԾ ֆիզիկական ակտիվությունը քեզ համար հաճույքի հորմոններ կապահովի։ Պետք չէ դա փնտրել ալկոհոլի եւ այլ խթանիչների մեջ։ Սպորտը հաճույք է «պլյուս» հիմք։ Մնացյալը հաճույք է «մինուս» առողջություն։
3. Անցյալը թող անցյալում
Կյանքը սկսվում է այս վայրկյանից։ Դա նոր մեկնարկ է։ Միայն առաջ նայիր։ Պարզիր, թե ինչ ես ուզում եւ սկսի աշխատել։