Օգտատերերը Եգոր Կրիդին քննադատել են «Մանկական ձայնը» շոուի նոր նկարահանումների ժամանակ արված լուսանկարի պատճառով, որը նա տեղադրել է Instagram-ում: Կադրում երաժիշտը (նա կլինի նոր եթերաշրջանի մարզիչներից մեկը) անպարկեշտ ժեստ է ցուցադրել։

«g0l0$ deTI», – յուրօրինակ ձեւով հրապարակմանը կից գրել է Կրիդը։

Եվ չնայած, երկրպագուների մեծ մասը ուրախ է, որ երաժշտին կտեսնի մարզչական աթոռին, շատերը նշել են, որ միջին մատը եւ «Մանկական ձանյը» անհամատեղելի բաներ են։

Нет описания.

«Իսկ ինչու՞ մանկական շոուի ժամանակ դա ցույց տալ, «Ինձ նույնպես դուր չեկավ», «Մանկական ձայնը» եւ նման բան։ Ցածր է», - արտահայտնվել են բաժանորդները։

Նման մեկնաբանություններից մեկին Եգոր Կրիդը նույնիսկ պատասխանել է։ «Ես միայն լուսանկարներում եմ միջին մատս ցույց տալիս։ Շոուի ժամանակ կտեսնեք, թե ինչպիսին եմ ես», - փորձել է արդարանալ արտիստը։

Ավելի ուշ երգիչը հեռացրել է այդ լուսանկարը, սակայն սկանդալային լուսանկարը մնացել է կատարողի ֆան-էջերում:

Ավելի վաղ Առաջին ալիքի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Մանկական ձայնը» նախագծի նոր եթերաշրջանի մարզիչներ կդառնան Եգոր Կրիդը, Սվետլանա Լոբոդան եւ Բաստան: Կրիդի համար սա առաջին փորձն է։

Լոբոդան եւ Բաստան եղել են նախորդ եթերաշրջաններում։

«Կույր լսումների» ընթացքում նրանցից յուրաքանչյուրն ավանդաբար պետք է իր թիմի համար ընտրի 15-ական պատանի արտիստների, այնուհետեւ մասնակիցները կանցնեն եւս 2 փուլ, որից հետո հաղթողին կընտրեն հեռուստադիտողները: