Հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան պատմել է, որ գողերի զոհ է դարձել, որոնք ներխուժել են Մոնակոյի իր բնակարան։ Նա Instagram-յան էջում հայտնել է, որ գողերը տարել են իր բոլոր պայուսակները։ «Տարել են իմ բոլոր պայուսակները։ Ափսոս, որ տանը չեմ եղել»,- գրել է նա։
Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ գողերն այլ իրերի ձեռք չեն տվել, քանի որ, իր տեղեկություններով, գողացված պայուսակներն ավելի հեշտ է վաճառել։ Բոնյան ընդգծել է, որ չարամիտները կոտրել են դուռը։ Նա կարծում է, որ մասամբ է ինքն է մեղավոր գողության համար, քանի որ բաց է թողել պատշգամբի դուռը։
«250 հազար եվրո՝ այն ամենի արժեքն, ինչ նրանք տարել են, եւ սա միայն մոտավոր հաշվարկներով, քանի որ մեծ թվով թանկարժեք պայուսակներ են եղել»,- հայտնել է հեռուստահաղորդավարուհին, որի խոսքերը մեջբերել է «Радио.КП»-ն։